Սամուել Հանթինգթոնը չափազանց պարզ նկարագրել է քաղաքակրթությունների բախումը, և եթե սրան էլ ավելացնենք Պատրիկ Բյուքենենի հայտնի աշխատությունը, որն ուղղակի հենց մեր օրերի մասին է, ապա ամեն ինչ շատ ավելի ընկալելի կլինի։
Բյուքենենը ԱՄՆ-ին առաջարկել է լուծումներ, ընդ որում, պրակտիկ լուծումներ, և «Արևմուտքի վախճանը» ոչ թե քաղաքականության անկման և վախճանի մասին է, այլ վերածնունդ տանող ճանապարհի, որը պետք է և կարող էր որդեգրել հենց ԱՄՆ-ը, որպես վերածնվող քաղաքակրթության օրրան։ Բայց ամեն ինչ արվում է հակառակ բյուքենենյան «դեղատոմսի»՝ ի ցավ աշխարհի։
Արա Պողոսյան